ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԼԵՌԱՆՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ

2019 թ. հոկտեմբերի 25-27-ին ՀՀ Պաշտպանության նախարարության առնընթեր Հասա­րակական խորհուրդը (նախագահ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան) համա­կարգող և նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը խորհրդի անդամների հետ կազ­­մա­կերպեց այցելությունը Արցախի Պաշտպանության բանակի զորամասերը: Դա­սախո­սական անձնակազմում ընդ­գրկ­ված էին 27 հոգի, որոնց թվում՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինս­տիտուտի գի­տական աշխատողները տնօրեն, ակադե­միկոս Աշոտ Մելքոնյանը, պատմական գիտությունների դոկ­տորներ Համլետ Հարու­թյուն­յա­նը, Վահան Մելիքյանը, Արմեն Մարուք­յանը, Գայանե Մախմուրյանը, Գևորգ Ստե­փանյանը, Ռուբեն Սահակյանը, պատմական գիտությունների թեկնածու­ներ Մարիամ Հովսեփյանը, Անահիտ Խոս­րո­ևան, Գուրգեն Վարդանյանը, Վահե Սարգսյանը, ինչպես նաև բուհական և գիտական հաս­տատությունների դասախոսներ:

Հոկտեմբերի 26-ին, մինչև զորամասեր մեկնելը, ժամը 9-ին տեղի ունեցավ հան­դիպում Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբ­րա­համյանի հետ: Նա ողջունեց ծրագրի մասնակիցներին և կարևորեց մտավորա­կան­ների այցելությունները զորամասեր: Ապա հրամանատարը համառոտ ներկա­յացրեց առաջագծի օպերատիվ իրավիճակը: Գեներալի գնահատմամբ վերջին օրերի նկատ­վում է որոշակի լարվածություն, սակայն հակառակորդի բոլոր տեղաշարժերը վերա­հսկվում են մեր զինծառայողների կողմից: Հնարավոր գործողության դեպքում հրա­մա­նատարներին տրվել են համապատասխան կարգադրություններ և հանձ­նա­րա­րականներ: ՊԲ-ի ստորաբաժանումները պատրաստ են կասեցնել հակառակորդի ցանկացած գործողություն:

Գեներալ Կ. Աբրահամյանը անդրադարձավ նաև սույն թվականի սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 5-ը կայացած զորավարժություններին (մեզ հանդիպելուց հետո նախարարի մոտ կայանալու էր խորհրդակցություն, որտեղ ամփոփվելու էին զորա­վարժությունների արդյունքները): Զորավարժություը իր ծավալով չուներ իր նախա­դեպը, քանի որ առաջին անգամ ներգավվել էր ողջ բանակային կազմը և մասնակցել էր ողջ պահեստազորը (նոյեմբերի վերջին նախատեսվում է պահեստազորի 7-օրյա հավաք, որը կատարվելու է համայնքային սկզբունքի հիման վրա):

  

Ինքնին հասկանալի է, որ հակառակորդը ուշի-ուշով հետևում է հայկական կողմի գործողություններին և զորավարժությունների նախապատրաստման նախօրյակին՝ սեպտեմբերի 22-ին ադրբեջանական կողմը դիվերսիայի փորձ կատարեց, որը խայ­տա­ռակ կերպով ձախողվեց: Ինչպես նշեց գեներալը, մեր կողմից օգտագործված դի­տարկման համակարգերի միջոցով հերքվեց ադրբեջանական կեղծ տեղե­կա­տվու­թյունը, թե իբր նրա զինվորները «մոլորվել» էին: Նույնը, հավանաբար, կարելի է ասել սեպտեմբերի 25-ին «մոլորված» հակառակորդի մարտական անօդաչու սարքի մասին, որը խոցվեց ՊԲ-ի ՀՕՊ-ի մարտական հաշվարկի փայլուն գործողության շնորհիվ:

Ծրագրի համակարգող և ՀՀ ՊՆ նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը շնորհակալություն հայտնեց գեներալ Կ. Աբրահամյանին ժամանակ գտնելու և դասա­խոսական կազմի հետ հանդիպելու և օպերատիվ իրավիճակը ներկայացնելու հա­մար: Գ. Հարությունյանը ընդգծեց, որ ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից նախաձեռնած  «Բանակ-հասարակություն» ծրագիրը նպատակ ունի նպաստել հայրե­նա­սիրական ոգու բարձրացմանը, հայոց ինքնության ճանաչմանը: Ձեռնարկը հա­ջողվել է ոչ միայն դասախոսական կազմի, այլև ՀՀ ՊՆ-ն, ՊԲ-ի և զորամասերի հրա­մա­­նատարության ակտիվ գործունեության շնորհիվ: Այս հանգամանքը իր հերթին ոգևորել է բոլորին և խթան է հանդիսանում կրկնակի եռանդով շարունակել առաքե­լու­­թյունը: Գ. Հարությունյանը ներկա գտնվողների անունից հաջողություն մաղթեց գեներալ Կ. Աբրահամյանին և նրա գլխավորած զինված ուժերին:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ա. Մելքոնյանը ևս կարևո­րեց մտավորականների այցելությունը ՊԲ, քանի որ «Զորամասերը մեզ համար դարձել են հարազատ տուն»: Ապա նա հետաքրքվեց, թե 2016 թ. ապրիլյան պա­տե­րազմից հետո ինչպես են ընթանում բանակի վերազինման աշխատանքները:

Գեներալ Կ. Աբրահամյանը ներկաներին մի շարք օրինակներով  ներկայացրեց կա­տարվող լայնածավալ աշխատանքները, որոնք շարունակական են: Սարքա­վորում­ները հնարավորություն են տալիս օրվա բոլոր ժամերին ու ցանկացած եղանակային պայմաններում իրականացնել դիտարկում և արագ արդյունքները հասցնել հրամա­նատարությանը, որի համար օգտագործվում են կապի նորագույն համակարգեր: Նա միաժամանակ նշեց, որ կատարվել և շարունակվելու են իրականացվել ինժենե­րա­կան ու ամրաշինական աշխատանքներ: Ավելի մեծ ուշադրություն է դարձվում առա­ջա­գծում կենցաղի բարելավմանը: Գեներալը ընդգծեց, որ բարձրացվել են առաջա­գծում մարտական ծառայություն կատարող սպաների ու ենթասպաների աշխատա­վար­ձե­րը:

Գ. Հարությունյանը անդրադարձավ  նաև հատկապես շարքային զինծառա­յողների շրջանում ծխելու դեմ պայքարին: Նախարարը նշեց, որ բանակում աշխա­տում են պայ­քարել այդ վնասակար սովորության դեմ:

Հանդիպումից հետո դասախոսական կազմը մեկնեց տարբեր զորամասեր: ՀՀ ՊՆ հասարակական խորհուրդը նախատեսում է ևս երկու այցելություն ՊԲ:

http://www.hayzinvor.am/68491.html?fbclid=IwAR0f_5IwZHzqwutgsVURgR7NNo8Sms3ybuo9JCgW7hOA3t7hmhgintlgL_U