Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող սույն մենագրությունը հնարավորություն է ընձեռում հետևելու 1920-ական թվականների այն գործընթացին, թե ինչպես Հայկոմկուսն (ՀԿ(բ)Կ) Ռուսաստանի Կոմունիստական (բոլշևիկյան) Կուսակցության (ՌԿ(բ)Կ) օրինակով ու նմանակմամբ Հայաստանում իր մենիշխանությունը հաստատելու ճանապարհին, պայքարի բոլոր ձևերի ու միջոցների գործադրմամբ, փորձել է դրսից և ներսից, թե՛ Հայաստանում և թե՛ գաղթաշխարհում քայքայել ու լուծարել իր գաղափարաքաղաքական գլխավոր ախոյան Հ Յ Դաշնակցություն կուսակցությանը: Բայց թե նա ինչ արդյունքի հասավ, այդ մասին կարելի է իմանալ աշխատության ընթերցումից: Աշխատության վերջում արխիվային նյութերի հիման վրա, հավելվածի ձևով ներկայացված է 20-րդ դարի հայ ականավոր քաղաքական-պետական գործիչ, ՀՀ առաջին վարչապետ Հովհ. Քաջազնունու անձնական մեծ ողբերգությունը՝ իբրև հիշատակի տուրք նրա ծննդյան 150-ամյակին:
Գիրքը հասցեագրվում է պատմաբաններին, քաղաքագետներին և առհասարակ Հայոց պատմությամբ ու հասարակական-քաղաքական կյանքով հետաքրքրվող ընթերցող լայն շրջանակներին: