Վահան Մելիքյան

Меликяна В. Г., Борьба за Баку (ноябрь 1917 г.-апрель 1918 г.), Ер.: «Зангак»,  2019. -216 +8 с.

В монографии на основе широкой источниковедческой базы, в контексте послеоктябрьских политических сбытий 1917 г в. Закавказье, освещается история мартовских событий 1918 г. в Баку и сопредельных проблем.

 

ՎԱՀԱՆ ՄԵԼԻՔՅԱՆ

Վահան Մելիքյան, Էրզրումի պաշտպանությունը և անկման պատճառները, Եր.: «Զանգակ» հրատ., 2019, 248 +8 էջ:

Աշխատության մեջ աղբյուրագիտական լայն հենքի վրա ուսումնասիրվել է արևմտահայ հասարակական-քաղաքական կյանքը 1917-1918 թթ., մասնավորապես Անդրկովկասի իշխանությունների՝ Կոմիսարիատի և Սեյմի, հայկական ազգային մարմինների, կուսակցությունների, առանձին անհատների վարած ռազմաքաղաքական գործունեության արդյունքում Էրզրումի պաշտպանության և անկման պատճառների հիմնահարցը:

Գիրքը նախատեսված է պատմաբանների, քաղաքական ու կուսակցական գործիչների, ընթերցող լայն շրջանակի համար:

 

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

2019 թ. դեկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում (Երևան, Մ. Բաղրամյան 24/4) տեղի կունենա Արամ Սոխակյանի «Հանրագիտակ հայոց պատմության աղբյուրագիտության. հնագույն ժամանակներից մինչև XVIII դարի վերջը» գրքի շնորհանդեսը:

Համահայկական գիտաժողով. «Հայ մամուլի դերը ազգային արժեհամակարգի ձևավորման և պահպանման գործում․ ընտանիք, հայրենիք, եկեղեցի»

Նոյեմբերի 28-29-ին Ազգային գրադարանում տեղի ունեցավ «Հայ մամուլի դերը ազգային արժեհամակարգի ձևավորման և պահպանման գործում․ ընտանիք, հայրենիք, եկեղեցի» խորագրով համահայկական գիտաժողով:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտից զեկուցումներով հանդես եկան Գևորգ Ստեփանյանը, Մարիամ Հովսեփյանը, Համո Սուքիասյանը և Անի Ֆիշենկճյանը:

ՄՅԱՍՆԻԿ ԵՍՈՅԱՆ

Մյասնիկ Եսոյան, Կահիրեի «Արև» օրաթերթի արաբերեն հավելվածը, Եր.: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2018, 216 էջ:

 

Աշխատանքը նվիրված է Կահիրեի «Արև» օրաթերթի արաբերեն հավելվածի պատմությանը: Տրված է արաբերեն հավելվածի բնութագիրը, բացահայտված է նրա տեղն ու դերը եգիպտահայ համայնքի հասարակական մտքի և պարբերական մամուլի պատմության մեջ:
Գիրքը նախատեսված է պատմաբանների, արևելագետների և ընթերցողների լայն շրջանակի համար:

 

Միջնադարի հայկական աղբյուրների բացառիկ նշանակությունը համաշխարհային պատմության ուսումնասիրության գործում

Նոյեմբերի 20-ին Ղազախստանի մայրաքաղաք Նոր Սուլթանում կայացավ «Եվրասիական պատմական տարածք. պատմության սահմանները սկզբից մինչև մեր օրերը» միջազգային գիտագործնական համաժողովը։