Միջազգային գիտաժողով. «Անկախության վերականգնման 100-ամյա ճանապարհը»

Սեպտեմբերի 15-16-ը Վրաստանի Հանրապետության քաղաք Ախալքալաքում տեղի ունեցավ «Անկախության վերականգնման 100-ամյա ճանապարհը» խորագրով միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի նախաձեռնությամբ:

  

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՔՎԻ ՀԱՅԵՐԻ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Ս. թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Բաքու 1918. Հայերի ցեղասպանության շարունակությունը» խորագրով գիտաժողով՝ ՀՀ  ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի նախագահությամբ:

 

ՀՀ ԳԱԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Սեպտեմբերի 14-17-ը տեղի կունենա «Բաքու 1918. Հայերի ցեղասպանության շարունակությունը» խորագրով միջազգային գիտաժողով` նվիրված Բաքվի հայերի կոտորածների 100-րդ տարելիցին: Գիտաժողովի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի մի խումբ աշխատակիցներ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կողմից արժանացան բարձր պարգևների

2018 թ. օգոստոսի 26-ից 28-ը ՀՀ պաշտպանության նախարարությանը կից հասարակական խորհրդի (նախագահ Գեղամ Հարությունյան) կողմից կազմակերպվեց հերթական այցելու­թյունը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասեր: Օգոստոսի 27-ին դասախոսական խմբի անդամները տարբեր զորամասերում ներկայացրին Հայաստանի Առաջին Հանրապետության պատմությանը նվիրված դասախո­սություններ:

Նույն օրը, ժամը 17-ին դասախոսական կազ­մին և հասարակական խորհրդի անդամներին ընդունեցին Արցախի Հան­րապետության նախագահ Բակո Սահակյանը և ԱՀ պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը: Հանդիպումը մեկ­նարկեց անակնկալ, սակայն հաճելի արարողությամբ: Պաշտպանության բանակի զինծա­ռա­յողների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ներդրած ավանդի համար «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակից դասախոսական կազմի 15 անդամներ, որոնց մեծ մասը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակիցիներ էին, պարգևա­տրվեցին մեդալներով: