ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Ա. Մելքոնյանի այցը Լիբանան

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա-ի հովանավորությամբ և կողողիկոսարանի Կրթական-հայագիտական բաժանմունքի վարիչ Ժիրայր Դանիելյանի հրավելով ապրիլի երկրորդ կեսին Լիբանանում էր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտիուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։

Նվիրում՝ նվիրյալներին... Պատմության ինստիտուտը ստանձնեց «Նվիրում» բարեգործական հիմնադրամի հովանավորությունը

«Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակներում կանոնավոր պարբերականությամբ  կազմակերպվում են մտավորականների այցելություններ Արցախի հանրապետության զորամասեր: 2017 թ. ապրիլի 8-9-ը տեղի ունեցավ պատմության ինստիտուտի աշխատակիցների հերթական այցը սահմանամերձ զորամասեր:

Հայոց մեծ եղեռնի թեման հայ գրականության մեջ

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում անվանի գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սամվել Մուրադյանի հետ: Պատմաբանների կոլեկտիվի առջև նա հանդես եկավ «Մեծ եղեռնի արտացոլումը հայ գրականության մեջ» հրապարակային դասախոսությամբ: 


Դոկտորական ատենախոսության պաշտպանություն՝ Վ. Տեր-Ղևոնդյան «Կիլիկյան Հայաստանը և Այյուբյան պետությունները»

Ս.թ. մայիսի 2-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի ունեցավ ինստիտուտում գործող ԲՈՀ-ի հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

Կյանքից հեռացել է Վլադիմիր Բարխուդարյանը: Ինստիտուտը իր ցավակցություններն է հայտնում վաստակաշատ պատմաբանի հարազատներին և մտերիմներին:

Կյանքից հեռացավ ականավոր պատմաբան, ՀՀ ԳԱԱ նախագահության խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բախշիի Բարխուդարյանը:

ՊԱՏԱՍԽԱՆ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»  ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԲԱԶՄԱՀԱՏՈՐՅԱԿԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՏՈՐԻ ԵՐԿՈՒ ԳՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ Հ. ԴԵՄՈՅԱՆԻ  ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՇՐՋԱՆԱՌՎԱԾ «ԳՐԱԽՈՍՈՒԹՅԱՆԸ»

Վեր­ջին օ­րե­րին հան­րա­պե­տութ­յան ղե­կա­վա­րութ­յա­նը և ­գի­տութ­յան ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րին ուղղ­ված մի նյու­թում, որ կրում է «Կո­թո­ղա­յին խայ­տա­ռա­կութ­յուն» ար­տա­սո­վոր վեր­նա­գի­րը, ­Ցե­ղաս­պա­նութ­յան թան­գա­րան-ինս­տի­տու­տի տնօ­րենի պաշտոնակատար Հ. ­Դե­մո­յա­նը նույն հաս­տա­տութ­յան գի­տա­կան խորհր­դի ա­նու­նից, իբրև թե ա­ռաջ­նորդ­վե­լով «մաս­նա­գի­տա­կան պարտ­քով, այլ ոչ թե անձ­նա­կան նա­խա­սի­րութ­յուն­նե­րով կամ մի­տում­նե­րով», քննարկ­ման ա­ռար­կա է դարձ­րել ՀՀ ԳԱԱ պատ­մութ­յան ինստի­տու­տի կող­մից հրա­տա­րակ­ված «Հա­յոց պատ­մութ­յան» բազ­մա­հա­տոր­յա­կի եր­րորդ հա­տո­րի ա­ռա­ջին և­ երկ­րորդ գրքե­րի, իր կար­ծի­քով՝ «գի­տա­կա­նութ­յան և պ­րո­ֆե­սիո­նալ ցածր մա­կար­դա­կով ի­րա­կա­նաց­ված լի­նե­լու» հար­ցը:

Սույն պատասխանով մաս առ մաս անդ­րա­դարձել են­ք «գրա­խո­սութ­յա­ն» մեջ ներ­կա­յաց­ված դի­տո­ղութ­յուն­նե­րին, ինչպես նաև դրա ի հայտ գա­լու դրդա­պատ­ճառ­նե­րին:

«Գրախոսության» պատասխանը կարող եք ներբեռնել այստեղ:

 

 

­

Հրանտ Ավետիսյանի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառումներ

Բոլոր ցանկացողները հրավիրվում են մասնակցելու ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի երկարամյա տնօրեն, անվանի պատմաբան, ակադեմիկոս Հրանտ Ալեքսանի Ավետիսյանի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառումներին, որոնք տեղի կունենան 2017թ. մարտի 10-ին:

 

Օրակարգ՝

12:00-Ծաղիկների խոնարհում ակադեմիկոս Հ. Ավետիսյանի շիրիմին Երևանի քաղաքային պանթեոնում

14:00-Հ. Ավետիսյանի հուշաքարի բացումը (հասցե՝ Մարշալ Բաղրամյան 50բ շենք):

15:00-Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Հ. Ավետիսյանի հիշատակին (հասցե՝ Մարշալ Բաղրամյան 24/4 ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճ):