«Հայաստանը և հայությունը համաշխարհային պատմության շրջադարձային փուլերում (պատմություն և արդիականություն)» խորագրով միջազգային գիտաժողով

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը 2023 թ. սեպտեմբերի 19-20-ը կազմակերպում է «Հայաստանը և հայությունը համաշխարհային պատմության շրջադարձային փուլերում (պատմություն և արդիականություն)» խորագրով միջազգային գիտաժողով: Կոնֆերանսին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել հայտ (տե՛ս հավելվածը) և թեզիսներ (մինչև 1,5 էջ) էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեին (Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։) մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը։ Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: Գիտական նստաշրջանին ներկայացված նյութերը կհրապարակվեն գիտական հոդվածների ժողովածուում: 

 

«Հայ հասարակական-քաղաքական միտքը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի առաջին կեսին․ պատմություն և արդիականություն» խորագրով գիտաժողով

Մարտի 2-ին Խ․Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ «Հայ հասարակական-քաղաքական միտքը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի առաջին կեսին․ պատմություն և արդիականություն» խորագրով գիտաժողով։ Այն կազմակերպվել էր Հայաստանի Հայ կրթական և մշակութային միության աջակցությամբ։ ԳԱԱ պատմության ինստիտուտից գիտաժողովում զեկույցներով հանդես եկան բ․գ․դ., պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, պ․գ․թ Արմեն Կարապետյանը և բ․գ․թ. Մարիամ Հովսեփյանը։

  

 

Ֆիլմի ցուցադրություն ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում ցուցադրվեց «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմը, որի ստեղծմանը մասնակցել էին ինտիտուտի աշխատակիցներ Հայկ Հակոբյանը, Վահե Սարգսյանը և Աշոտ Մելքոնյանը:

 

ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ,ՊԵՏՈՅԱՆ ՍՏՅՈՊԱ

2023 թ. ապրիլի 4-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

ՍՏՅՈՊԱ ՊԵՏՈՅԱՆԻ «ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔԻ ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (1828–1920 ԹԹ.)» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը 2023 թ. նոյեմբերի 3-ին կազմակերպում է «Պատմական սկզբնաղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» խորագրով միջազգային առկա և առցանց գիտաժողով՝ նվիրված աղբյուրագետ, պատմաբան, պ. գ. թ., Սուրեն Քոլանջյանի ծննդյան 100-ամյակին:

Մասնակցել ցանկացողները մինչև սույն թվականի օգոստոսի 31-ը պետք է «Հայ գաղթօջախների և Սփյուռքի պատմության» բաժին ներկայացնեն զեկուցման հիմնադրույթները 1 էջի սահմաններում՝ ներառյալ զեկուցման թեման, մասնակցի անունը և ազգանունը, ինչպես նաև այն հաստատությունը, որը ներկայացնում է զեկուցողը (անկախ հետազոտողները նույնպես կարող են մասնակցել): 10-օրյա ժամկետում հեղինակներին կտեղեկացվի իրենց թեմաների ընտրության վերաբերյալ:

Այն թեմաները, որոնք կազմկոմիտեի կողմից կարժանանան դրական կարծիքի, կներկայացվեն կայանալիք գիտաժողովին:

Ռուսաստանի Դաշնության «Պատմություն» սկոպուս էլեկտրոնային ամսագիրը լույս է ընծայել ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի «Պրոբլեմային խնդիրները Հայոց պատմության դպրոցական դասագրքերում» հոդվածը

Ռուսաստանի Դաշնության «Պատմություն»  սկոպուս էլեկտրոնային ամսագիրը լույս է ընծայել ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի «Պրոբլեմային խնդիրները Հայոց պատմության դպրոցական դասագրքերում» հոդվածը, որում ներկայացվում են նաև Ադրբեջանի դպրոցական դասագրքերում Հայաստանի և Ռուսաստանի պատմության աղաղակող աղավաղումները: