«Աղետ» գրքի շնորհանդեսը

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում կայացավ ճանաչված, հասարակական գործիչ, արցախյան բոլոր պատերազմերում փառաբանված ազատամարտիկ, պահեստի փոխգնդապետ Մարտիկ Բաղդասարյանի հերթական՝ թվով 13-րդ հատորյակի («Աղետ») շնորհանդեսը:

Բացման խոսքում պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ա. Մելքոնյանը կարևորեց Մ. Բաղդասարյանի սույն և նախորդ գրքերի նշանակությունը պատմության հայրենասիրական դասերն ու լիցքերը հետագա սերունդներին փոխանցելու առումով: Նա ստեղծագործական նոր հաջողություններ մաղթեց հեղինակին:

«Աղետ» գրքի նախապատրաստական ընթացքի և հայրենասիրական դաստիարակիչ գործառույթների վերաբերյալ ելույթներով հանդես եկան «Քաջարի» ջոկատի հրամանատար Աղաբեկ Խաչատրյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Խառատյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմեն Կարապետյանը, ՀՀ զինված ուժերի գնդապետ Արամայիս Դավթյանը, դասակի հրամանատար Սարգիս Սարգսյանը, զոհված ազատամարտիկի ծնող Տիգրան Մարուխյանը և ուրիշներ:

Վերջում հանդես եկավ հայկական պետական մանկավարժական Համալսարանի Զվարթնոց քանոնահարների համույթը:

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳԱՅԱՆԵ

2023 թ. մայիսի 30-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳԱՅԱՆԵԻ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ 1920-1950-ԱԿԱՆ ԹԹ» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

«Հայաստանը և հայությունը համաշխարհային պատմության շրջադարձային փուլերում (պատմություն և արդիականություն)» խորագրով միջազգային գիտաժողով

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը 2023 թ. սեպտեմբերի 19-20-ը կազմակերպում է «Հայաստանը և հայությունը համաշխարհային պատմության շրջադարձային փուլերում (պատմություն և արդիականություն)» խորագրով միջազգային գիտաժողով: Կոնֆերանսին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել հայտ (տե՛ս հավելվածը) և թեզիսներ (մինչև 1,5 էջ) էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեին (Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։) մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը։ Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: Գիտական նստաշրջանին ներկայացված նյութերը կհրապարակվեն գիտական հոդվածների ժողովածուում: 

 

«Հայ հասարակական-քաղաքական միտքը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի առաջին կեսին․ պատմություն և արդիականություն» խորագրով գիտաժողով

Մարտի 2-ին Խ․Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ «Հայ հասարակական-քաղաքական միտքը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի առաջին կեսին․ պատմություն և արդիականություն» խորագրով գիտաժողով։ Այն կազմակերպվել էր Հայաստանի Հայ կրթական և մշակութային միության աջակցությամբ։ ԳԱԱ պատմության ինստիտուտից գիտաժողովում զեկույցներով հանդես եկան բ․գ․դ., պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, պ․գ․թ Արմեն Կարապետյանը և բ․գ․թ. Մարիամ Հովսեփյանը։

  

 

Ֆիլմի ցուցադրություն ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում ցուցադրվեց «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմը, որի ստեղծմանը մասնակցել էին ինտիտուտի աշխատակիցներ Հայկ Հակոբյանը, Վահե Սարգսյանը և Աշոտ Մելքոնյանը:

 

ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ,ՊԵՏՈՅԱՆ ՍՏՅՈՊԱ

2023 թ. ապրիլի 4-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

ՍՏՅՈՊԱ ՊԵՏՈՅԱՆԻ «ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔԻ ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (1828–1920 ԹԹ.)» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը 2023 թ. նոյեմբերի 3-ին կազմակերպում է «Պատմական սկզբնաղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» խորագրով միջազգային առկա և առցանց գիտաժողով՝ նվիրված աղբյուրագետ, պատմաբան, պ. գ. թ., Սուրեն Քոլանջյանի ծննդյան 100-ամյակին:

Մասնակցել ցանկացողները մինչև սույն թվականի օգոստոսի 31-ը պետք է «Հայ գաղթօջախների և Սփյուռքի պատմության» բաժին ներկայացնեն զեկուցման հիմնադրույթները 1 էջի սահմաններում՝ ներառյալ զեկուցման թեման, մասնակցի անունը և ազգանունը, ինչպես նաև այն հաստատությունը, որը ներկայացնում է զեկուցողը (անկախ հետազոտողները նույնպես կարող են մասնակցել): 10-օրյա ժամկետում հեղինակներին կտեղեկացվի իրենց թեմաների ընտրության վերաբերյալ:

Այն թեմաները, որոնք կազմկոմիտեի կողմից կարժանանան դրական կարծիքի, կներկայացվեն կայանալիք գիտաժողովին: