ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի մասնակցությունը «Արևիք (Մեղրի). պատմամշակութային ժառանգություն և միջազգային կապեր» միջազգային գիտաժողովին

Նոյեմբերի 17-19-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում «Երկիր և մշակույթ» համազգային կազմակերպության և Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող հիմնադրամի օժանդակությամբ ընթացավ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ու Երևանի պետական համալսարանի կազմակերպած «Արևիք (Մեղրի). պատմամշակութային ժառանգություն և միջազգային կապեր» միջազգային գիտաժողովը։

Վախճանվել է Կրայչիր Պիրոշկան

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը խորին ցավով հայտնում է ինստիտուտի նախկին աշխատակից, հայ-հունգարական պատմական եւ մշակութային կապերի մասնագետ, սիրելի Կրայչիր Պիրոշկայի վաղաժամ մահը։

Ցավակցում ենք Ջոթյան ընտանիքին այս անժամանակ կորստյան առիթով։
 
 

Միջազգային գիտաժողով՝ նվիրված աղբյուրագետ, պատմաբան, պ.գ.թ. Սուրեն Քոլանջյանի ծննդյան 100-ամյակին

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայ գաղթօջախների և սփյուռքի պատմության բաժնի նախաձեռնությամբ անցկացվեց հոբելյանական  գիտաժողով՝ նվիրված աղբյուրագետ, պատմաբան, պ.գ.թ. Սուրեն Քոլանջյանի ծննդյան 100-ամյակին։ Գիտաժողովի նպատակը  պատմաբանի գիտական ժառանգությունը ևս մեկ անգամ վերարժևորելն ու գիտնականի վառ հիշատակին հարգանքի տուրք մատուցելն էր։

Միջազգային հավաստագիր

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող պ.գ.դ. Գայանե Մախմուրյանը ստացել է (Դուբայում–Նյու Յորքում–Հռոմում–Բուրգասում–Երուսաղեմում–Բայջինգում գործող) Միջազգային պատմական կենսագրական ինստիտուտի հրավերը մասնակցել Օսլոյում, Ստոկհոլմում, Նյու Յորքում, Հռոմում, Բուրգասում, Երուսաղեմում և Բեյջինգում իրականացված  «Նոբելյան Դապնեկիրներ. Փորձի և Մասնագիտական Նվաճումների Ուսումնասիրություն՝ Հաջողակ Անձնավորություն Ձևավորելու և Աշխարհը Փոխելու Համար» տիտղոսով Միջազգային գիտական ծրագրին։ Նա ունկնդրել է Նոբելյալ Դապնեկիրների մտորումների դասընթացը, տրամադրել ամփոփ ակնարկը և 2023 թ. հուլիսի 22-ին ստացել Հետազոտություն և Զարգացում (R&D) ասպարեզին դասվող Միջազգային կարգի ավագ հետազոտողի (IRS) Վկայագիրը։     

 

Ամառային դպրոց 2023․ «Պատմական տեքստեր. դրանց ստեղծման մշակույթը և մեկնաբանությունները»

2023 թ․ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը Տաշքենդում (Ուզբեկստան) տեղի ունեցավ ԱՊՀ երկրների երիտասարդ պատմաբանների հերթական` «Պատմական տեքստեր. դրանց ստեղծման մշակույթը և մեկնաբանությունները» խորագրով ամառային դպրոցը, որը նախաձեռնել էին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային պատմության ինստիտուտը, ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (ՀՀՄՀ), Միջազգային հասարակական ֆոնդը և ԱՊՀ երկրների պատմաբաների և արխիվագետների միջազգային ասոցացիան։