ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

2018 թ. նոյեմբերի 10-11-ին Մոսկվայում՝ տաճարական համալիրում, տեղի ունեցավ Հայ Առաքելական Ս. Եկեղեցու Ռու­սաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի Հայագիտական Կենտրոնի հրավիրած «Золотой V век армянской культуры. Достижения. Мировое значение» խորագրով միջազգային գի­տա­ժողովը:

Հայաստանի Հանրապետությունից զեկուցմամբ հանդես եկավ 21 գիտաշխատող, որից 5-ը` ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտից, երեքական մասնակից Երևանի պետական համալսարանից և Մատենա­դա­րա­նից, երկուական մասնակից ԳԱԱ Պատմության, Հնագիտության և ազգագրության ինստի­տու­տներից և Լեյդենի հա­մա­լսա­րանից, մեկական մասնակից ԳԱԱ Արևելագիտության,Գրականության, Արվեստի ինստիտուտներից, Գավառի համալսարանից և «Հայ գորգի» թանգարանից:

Զեկուցմամբ հանդես եկավ ռուսաստանաբնակ 5 հայ և 3 ռուս գիտաշ­խա­տող Մոսկվա­յից և Ս. Պետերբուրգից: Հեռակա կարգով մասնակցում էր 8 գիտաշ­խա­տող Հայաստանից և մեկը Պյատի­գորսկի պետական համալսարանից:

Գիտաժողովին մասնակցեցին ինստիտուտի Հին դարերի պատմության բաժնի առաջատար գիտաշխատող Գոհար Վարդումյանը և բաժնի գիտաշխատող Կարեն Թոխաթյանը:

Կարեն Թոխաթյանը «Иконографические истоки армянского алфавита» զեկուցումով հանդես եկավ լիա­գումար նիստում: Հայոց ժայռապատկերային ժա­ռան­գության հի­մամբ ներկայացվեցին նախամաշ­տոց­յան հայ գրի գոյության ու մես­րոպ­յան տա­ռաձևերի տեսքի խնդիրները: Զեկու­ցումն արված էր ընդարձակ տեքստային ու պատ­կե­րային նյու­թով: Տրված առանցքային հար­ցե­րը բավարար բացատրություն ստացան:

Գ. Վարդումյանը «Народное христианство в праздничной жизни армян» ռուսերեն զեկուցումով հանդես եկավ «Армения V века в перспективе эпох» մասնաճյուղում: Նրա ներկայացրած ընդարձակ զեկուցումը և հարակից հարուստ պատկերային նյութը առաջ բերեց քրիստոնեության նորօրյա դրսևո­րում­նե­րին և տոնակարգին առնչ­վող մի շարք ուշագրավ հարցեր, որոնց տրվեց հիմնավոր բացատ­ր­ու­թյուններ:

Գիտաժողովի ավարտին հրաշալի ելույթներ ունեցան Մոսկվայի երգի ու պարի ման­կա­կան խմբե­րի սաները: Ս. Հարություն եկեղեցում Ս. Պատարա­գից հետո գիտաժողովի մասնակիցները հանդիպեցին ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ: Գի­տա­ժողովի մասնակիցների համար կազ­մակերպվեց այցելություն նորաբաց հայ­կա­կան գիմնազիա և շրջագայություն Մոսկվայի հայկական վայրերով:

Գիտաժողովն ընթացավ թեմի առաջնորդ արքեպ. Եզրաս Ներսիսյանի աջակցությամբ և գործուն մասնակցությամբ, ջերմ ու գիտական մթնոլորտում: