Ապրիլի 23֊ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի ունեցավ հանդիպում Թբիլիսիի պետական համալսարանի պատմության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Գեորգի Ճեիշվիլու և գիտական խորհրդի նախագահ Լավրենտի Ջանիաշվիլու հետ։
Մարտի 25-ին ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ժողովում հայագիտության և մասնավորապես հայ ազգային-ազատագրական շարժումների պատմության ուսումնասիրության բնագավառում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար լիբանանահայ հետազոտող, Լիբանանի խորհրդարանի երկարամյա պատգամավոր Եղյա Ճերեճյանին հանձնվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչման վկայականը։
Ս. թ. մարտի 15-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտագործնական սեմինար, որը կրում էր «Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի խորհրդաթուրքական պայմանագիրը և Հայաստանը» խորագիրը:
Սույն թվականի փետրվարի 21-22-ը Վրաստանի Գորի քաղաքի պետական համալսարանի հրավերով ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակից Հարություն Խուդանյանը ներկա գտնվեց Դավիթ Շինարարին նվիրված ամենամյա գիտաժողովին որպես միակ արտասահմանյան մասնակից:
2019 թ. մայիսի 7-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:
ОՐԱԿԱՐԳ
Հակոբյան Վահագ «ԵՐԵՎԱՆԻ ԽԱՆՈՒԹՅԱՆ XVIII ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴԿԵՍԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԸՍՏ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՐՍԿԵՐԵՆ ՎԱՎԵՐԱԳՐԵՐԻ» թեկնածուական ատենախոսության հրապարակային պաշտպանություն:
2019 թ. մայիսի 7-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:
ОՐԱԿԱՐԳ
Հովհաննիսյան Էդուարդ «ԿՈՎԿԱՍԻ ՀՆԱԳՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՎԱՎԵՐԱԳՐԵՐԸ» ԱՐՑԱԽԻ (ՂԱՐԱԲԱՂԻ) ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐ» թեկնածուական ատենախոսության հրապարակային պաշտպանություն: