Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

Տեղի ունեցավ Պատմության ինստիտուտի տարեկան ամփոփիչ ժողովը

Դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ Պատմության ինստիտուտի տարեկան ամփոփիչ ժողովը: Ինստիտուտի տնօրեն Ա. Մելքոնյանը ներկայացրեց 2017 թ. գիտական և գիտակազմակերպչական գործունեությունը:

Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն` Լիանա Մամյան «Հայկական լոբբիստական կազմակերպությունների գործունեությունը ԱՄՆ-ում 1965-2015 թթ.»

2017 թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի ունեցավ ինստիտուտում գործող ԲՈՀ-ի հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ՕՐԱԿԱՐԳ

Լիանա Մամյանի «Հայկական լոբբիստական կազմակերպությունների գործունեությունը ԱՄՆ-ում 1965-2015 թթ.» թեկնածուական ատենախոսության հրապարակային պաշտպանություն

Պաշտոնական ընդդիմախոսներ`  պ.գ.դ. Պողոսյան Է․Վ․
                                                    պ.գ.թ․Մելիքյան Ս․Հ․

 

Առաջատար կազմակերպություն՝ Վանաձորի Հովհ․ Թումանյանի անվան պետական համալսարան

Բեռնել սեղմագիրը

Դոկտորական ատենախոսության պաշտպանություն` Քրիստինե Կոստիկյան « Մատենադարանի պարսկերեն վավերագրերը հայոց պատմության սկզբնաղբյուր (XVII դարի II կես - XIX դարի I կես)»

2017 թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի ունեցավ ինստիտուտում գործող ԲՈՀ-ի հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ՕՐԱԿԱՐԳ

Քրիստինե Կոստիկյանի « Մատենադարանի պարսկերեն վավերագրերը հայոց պատմության սկզբնաղբյուր  (XVII դարի II կես - XIX դարի I կես)» դոկտորական ատենախոսության հրապարակային պաշտպանություն

Պաշտոնական ընդդիմախոսներ`  պ.գ.դ. պրոֆ., Մարգարյան Հ.Գ․
                                                    պ.գ.դ. ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Խառատյան Ա Ա․

 

Առաջատար կազմակերպություն՝ Երևանի պետական համալսարան

 

Բեռնել սեղմագիրը

Այցելություն Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զորամասեր

2017 թ․ հոկտեմբերի 28-ից 29-ը Հայաստանի գիտության ու մշակույթի մի խումբ գիտաշխա­տողներ ու դասախոսներ «Պատմության և մշակույթի էջեր»  ծրագրի շրջանակում հերթական այցելությունն իրականացրեցին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զորամասեր և հանդես եկան դասախոսություններով։ Այցելություն-դասախոսությունը կազ­­մակերպել էր ՀՀ Պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհուրդը Գե­ղամ Հարությունյանի գլխավորությամբ: Դասախոսությունները նվիրված էին Արցախի Հանրապետության 26-ամյակին:

«Մխիթարյան միաբանության, նրա հոգևոր և առավել ևս նյութական ժառանգության տերը հայ ժողովուրդն է» Ա․Մելքոնյան: «Վենետիկի Մխիթարյան միաբանություն-300» միջազգային գիտաժողովը ամփոփեց աշխատանքները

Հոկտեմբերի 25-ին շարունակվեցին «Վենետիկի Մխիթարյան միաբանություն-300» միջազգային գիտաժողովի աշխատանքները «Մխիթարյանների գործունեությունը պատմագիտության ասպարեզում», «Մխիթարյանների ավանդը բանասիրության ոլորտում», «Արվեստը և մշակույթը Մխիթարյանների գործունեության մեջ» թեմատիկ բաժանմունքներում։ Երկօրյա գիտաժողովի ընթացքում գիտական կառույցների ինչպես ավագ, այնպես էլ երիտասարդ սերնդի մասնագետներ իրենց զեկուցումներում նոր մոտեցումներով և փաստերով ներկայացրին Մխիթարյանների գործունեությունը, անդրադարձան նրանց թողած գիտական հարուստ ժառանգությանը։

Գիտաժողովի ավարտին գումարվեց լիագումար նիստ, որը վարեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայ գաղթօջախների և սփյուռքի պատմության բաժնի վարիչ, պ.գ.դ. Գևորգ Ստեփանյանը։ Թեմատիկ բաժանմունքների նախագահողները (պ.գ.դ.Գևորգ Ստեփանյան, պ.գ.թ. Արմեն Մարուքյան, արվ.դ. Արարատ Աղասյան, բ.գ.թ. Հերիքնազ Որսկանյան, բգթ Սուսաննա Հովհաննիսյան) հաղորդումներ ունեցան բաժանմունքներում հնչած զեկույցների վերաբերյալ և ներկայացրին քննարկումների արդյունքում առանձնակի ուշադրության արժանացած բաց հարցերը։

«Կարծիքների փոխանակումը, համախմբումը պետք է նպաստի, որ մեկ քայլ ավելի կատարվի, և Մխիթարյան միաբանության գործունեությունը ավելի հստակորեն բանաձևվի, ընկալվի»․Լևոն արք. Զեքիյան

2017 թ․ հոկտեմբերի 24-ին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում մեկնարկեց «Վենետիկի Մխիթարյան միաբանություն-300» միջազգային երկօրյա գիտաժողովը։ Գիտաժողովը կազմակերպվել է  ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ հայագիտական և հասարակական գիտությունների բաժանմունքի, Երևանի պետական համալսարանի, Վենետիկի Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ և ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աջակցությամբ։