Հուլիսի 11-13-ին Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության Բիքֆայայի Ս. Աստվածածին վանքում (Լիբանան) կայացավ «Սփիւռքը Նոր Հորիզոններու Դիմաց. Սփիւռքի Հայուն Ինքնահասկացողութիւնը» խորագրով հավաքը Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի նախագահությամբ և ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Հայաստանից ու Սփյուռքից ժամանած գիտնականների մասնակցությամբ։ Խորհրդաժողովի առաջին նիստում «Հայկական ինքնության ձևավորման ու զարգացման պատմափուլերը» զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։