Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

«Եգիպտոսի, Սուտանի և Եթովպիոյ հայերը» խորագիրը կրող գիտաժողով Բեյրութում

2018թ. մայիսի 29-30-ին Բեյրութում՝ Հայկազեան Համալսարանում, տեղի ունեցավ «Եգիպտոսի, Սուտանի և Եթովպիոյ հայերը» խորագիրը կրող գիտաժողովի երկրորդ փուլը՝ Բ. բաժինը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ - 100

2018 թ. մայիսի 25-26-ին Երևանում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի նախաձեռնած «Հայաստանի Հանրապետություն - 100» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված հայոց անկախ պետականության վերականգնման հարյուրամյակին: Նրա աշխատանքներին մասնակցեցին շուրջ յոթ տասնյակ հայ և օտարազգի գիտնականներ, որոնք ներկայացնում էին Հայաստանը, ԼՂՀ-ը, ԱՄՆ-ը, Վրաստանը, Ռուսաստանը, Լիբանանն ու Գերմանիան:

Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն՝ Հովսեփյան Նժդեհ «Միջկուսակցական հարաբերությունները Հայաստանի Հանրապետությունում 1991-2001 թթ. »

2018թ. հուլիսի 3-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ԲՈՀ-ի հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

Նժդեհ Հովսեփյանի «Միջկուսակցական հարաբերությունները Հայաստանի Հանրապետությունում 1991-2001թթ.» թեկնածուական ատենախոսության հրապարակային պաշտպանություն

Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն՝ Միրզաբեկյան Գեորգի «1590 թ. Երևանի վիլայեթի և 1728 թ. Երևանի լիվայի ու նրա հյուսիսային հարակից շրջանի օսմանյան աշխարհագրերը»

2018 թ հուլիսի 3-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ԲՈՀ-ի հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

Գեորգի Միրզաբեկյանի «1590 թ. Երևանի  վիլայեթի և 1728 թ. Երևանի լիվայի ու  նրա հյուսիսային հարակից շրջանի օսմանյան աշխարհագրերը» թեկնածուական ատենախոսության հրապարակային պաշտպանություն

ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՇԱՐՔ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ 100-ԱՄՅԱԿԻՆ

Սույն թվականի մայիսին կազմակերպվեցին գիտաժողովներ՝ նվիրված Հայաստանի Հանրա­­­­պետության  և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին. ամսի 5-6-ին Նորթրիջի Կալիֆորնիայի պետական համալսարանում, 7-ին՝ Սան Ֆրանցիսկոյում (կազմակերպված Բերկլիի համալսարանի նախաձեռնությամբ), 11-12-ին` Նյու Յորքի «Կոլումբիա» համալսարանում: Գիտական զեկուցումներով հանդես եկան բազմաթիվ գիտնականներ: Հայաստանից մասնակցություն բերեցին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ ազգային  արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, Արցախից՝ Լեռնիկ Հովհաննիսյանը:

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ

2018 թ. ապրիլի 14-ից 15-ը ՀՀ պաշտպանության նախարարին կից գործող հասարակա­կան խորհրդի (նախագահ Գեղամ Հարությունյան) նախաձեռնությամբ, «Պատմության և մշա­կույթի էջեր» ծրագրի շրջանակում հերթական այցով Արցախի Հանրա­պետու­թյան Պաշտպա­նության բանակ են այցելել ՀՀ գիտության ու մշակույթի գործիչներ: Այս անգամ էլ իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կոլեկտիվը ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի գլխա­­վորությամբ: Ապրիլի 15-ին պատվիրակության անդամները հանդիպում ունեցան ԱՀ պաշտ­պանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ: Հրամանա­տա­րը կարևորեց նման այցելությունների նշանակությունը և ներկայացրեց բանակում ծավալ­ված աշխատանքները, որոնք ուղղված են էլ ավելի ամրապնդելու պաշտպանական տեղա­մա­սերը:

Մեծարանք գիտնականի հիշատակին

Լրացավ անվանի գիտնական, հին և միջնադարյան Հայաստանի պատմության հետազոտող, հայ դասական քարտեզագրության հիմնադիր ակադեմիկոս Սուրեն Երեմյանի ծննդյան 110-ամյակը։ Այդ առիթով ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ։