Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

Թեկնածուական ատենախոսությունների պաշտպանություն՝ Կ.Առաքելյան «Հայ ֆիդայական շարժումը (1880 -1907թթ.)», Հ.Սիմոնյան «Արևմտահայ քաղաքական միտքը (1912-1913 թթ.)»

Ս.թ. մարտի 7-ին` ժամը 14.00-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ԲՈՀ-ի հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

Գիտխորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստ

2016թ. դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ պատմության ինստիտուտի գիտխորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստը: Ամփոփվեցին գիտաշխատողների հերթական որակավորման հնգամյա և բաժինների վարիչների թափուր պաշտոնների մրցույթի արդյունքները:

«Տեխնիկայի հետևից գնալ պետք չէ, այն պետք է խելքով գործածել, իսկ գործածողը հենց մարդն է, և ապրիլյան պատերազմը սա ապացուցեց».Ա.Հովհաննիսյան

Դեկտեմբերի 16-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի դահլիճում կայացավ  Արծրուն Հովհաննիսյանի նոր՝ «Ռազմարվեստ. օդային գերակայություն» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին պատմության ինստիտուտի աշխատակիցները, ուսանողները, ՀՀ ՊՆ ռազմաավիացիոն և Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական համալսարանների ներկայացուցիչներն ու այլոք:

ՄԵԶ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ Է ԼԻՆԵԼ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ

Արդեն վեց և կես տարի է, ինչ ԳԱԱ Պատմության ինստիտուտի աշխատակիցները մասնակցում են ՀՀ Պաշտպանության նախարարին կից գործող Հասարակական խորհրդի կողմից իրականացվող «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրին: Այս անգամ նրանք ավելի քան 12-ն էին 30 մասնակիցների թվում:  ԳԱԱ ՊԻ տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը վկայակոչեց այն հանգամանքը, որ իրենց աշխատակիցները հոգու պարտք են համարում  նշված ծրագրին մասնակցելը: Դրան նպաստել է նաև օրեր առաջ Պաշտպանության նախարարար Վիգեն  Սարգսյանի հետ հանդիպումը:

Ընթացիկ տարվա ընթացքում ինստիտուտում տպագրվել է 238 աշխատություն

Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Պատմության ինստիտուտի տարեկան ամփոփիչ ժողովը: Ա. Մելքոնյանը ներկայացրեց ինստիտուտի՝ 2016 թ. գիտական և գիտակազմակերպչական գործունեության արդյունքները:

ՊԵՏՔ Է ՁԵՎԱԿԵՐՊՎԵՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

2016թ. նոյեմբերի 22-ին՝ ԱՄՆ նախագահ Վ.Վիլսոնի իրավարար վճռի ստորագրման օրը, ԳԱԱ-ում կայացավ «Հայոց ցեղասպանությունը և հատուցման հիմնախնդիրը» խորագրով միջազգային գիտաժողովը, որը տևեց երկու օր:


Գիտաժողովն ընթանում էր ցեղասպանության հիմնահարցերը տարբեր տեսանկյուններից ուսումնասիրող մի քանի բաժանմունքներով.