Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն՝ Տաթևիկ Աթայան. «Սմբատ Սպարապետի տարեգիրքը»

Ս.թ. հունիսի 20-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ԲՈՀ-ի հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

Պատասխան մերօրյա զրպարտիչներին (նյութերի և փաստաթղթերի ժողովածու)


Լույս է տեսել «Պատասխան մերօրյա զրպարտիչներին» նյութերի և փաստաթղթերի ժողովածուն, որում ներկայացված է «Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակի հեղինակների պատասխանը ՀՑԹԻ-ի տնօրենի ժ. պ. Հ. Դեմոյանի խմբագրությամբ շրջանառված «գրախոսությանը»։

Պատասխանում հանգամանորեն անդրադարձ է կատարվում հեղինակային կազմին ներկայացվող անհիմն մեղադրանքներին, ցույց տրվում դրանց զրպարտչական բնույթը, ինչպես և վտանգավորությունը ազգային շահերի տեսանկյունից։ Խնդրի կապակցությամբ հատուկ ստեղծված մասնագիտական հանձնախմբի եզրակացության և «Հայ պատմագետների միության» հայտարարության մեջ արժևորվում է «Հայոց պատմության» բազմահատորյակը, դատապարտվում «գրախոսության» խմբագրի և անանուն հեղինակների գիտական էթիկայի կանոններին ոչ հարիր գործելաոճը։ 

ԳԻՏԱԺՈՂՈՎ ԱՐՑԱԽՈՒՄ՝ «ՇՈՒՇԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ

2017 թ. մայիսի 8-ին ԱրՊՀ-ում կայացավ գիտաժողով՝ նվիրված Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձին: Գիտաժողովին մասնակցում էին Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարբեր կրթական հաստատություններից ներկայացուցիչներ: Գիտաժողովի մեկնարկից առաջ մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակին, ապա մասնակցել ԱրՊՀ նախասրահում բացված ցուցահանդեսին (նվիրված էր Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձին):

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Ա. Մելքոնյանի այցը Լիբանան

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա-ի հովանավորությամբ և կողողիկոսարանի Կրթական-հայագիտական բաժանմունքի վարիչ Ժիրայր Դանիելյանի հրավելով ապրիլի երկրորդ կեսին Լիբանանում էր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտիուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։

Նվիրում՝ նվիրյալներին... Պատմության ինստիտուտը ստանձնեց «Նվիրում» բարեգործական հիմնադրամի հովանավորությունը

«Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակներում կանոնավոր պարբերականությամբ  կազմակերպվում են մտավորականների այցելություններ Արցախի հանրապետության զորամասեր: 2017 թ. ապրիլի 8-9-ը տեղի ունեցավ պատմության ինստիտուտի աշխատակիցների հերթական այցը սահմանամերձ զորամասեր:

Հայոց մեծ եղեռնի թեման հայ գրականության մեջ

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում անվանի գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սամվել Մուրադյանի հետ: Պատմաբանների կոլեկտիվի առջև նա հանդես եկավ «Մեծ եղեռնի արտացոլումը հայ գրականության մեջ» հրապարակային դասախոսությամբ: 


Դոկտորական ատենախոսության պաշտպանություն՝ Վ. Տեր-Ղևոնդյան «Կիլիկյան Հայաստանը և Այյուբյան պետությունները»

Ս.թ. մայիսի 2-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի ունեցավ ինստիտուտում գործող ԲՈՀ-ի հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ: