2017 թ․ հոկտեմբերի 24-ին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում մեկնարկեց «Վենետիկի Մխիթարյան միաբանություն-300» միջազգային երկօրյա գիտաժողովը։ Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ հայագիտական և հասարակական գիտությունների բաժանմունքի, Երևանի պետական համալսարանի, Վենետիկի Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ և ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աջակցությամբ։