Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

«ՀԱՅՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԸ ԵՎ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ 20-ՐԴ ԴԱՐՈՒՄ ԵՎ 21-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

2023 թ. հունիսի 27-29-ը Բեյրութում (Լիբանան) տեղի ունեցավ «Հայության տեղաշարժերը և փոխակերպումները 20-րդ դարում և 21-րդ դարի սկզբին» խորագրով միջազգային երկրորդ գիտաժողովը (առաջինը կայացել էր 2022 թ. հունիսի 29-30-ին, Երևանում), որը նախաձեռնել էին Բեյրութի Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնը և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը։

Իգոր Կրյուչկովի այցը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ

Ս.թ. հունիսի 27-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի Միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Իգոր Կրյուչկովի հետ: Նա հանդես եկավ զեկուցումով՝ «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը Հայկական հարցի վերաբերյալ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին» թեմայով:

Միջազգային կլոր սեղան-քննարկում Հյուսիսային Կովկասի դաշնային համալսարանում

Հունիսի 15-18-ին Ստավրոպոլ քաղաքում  կայացավ « Ռուսաստան- Վրաստան. Գեորգիևսկի պայմանագիր -240» խորագրով միջազգային  կլոր սեղան-քննարկում։ ԳԱԱ պատմության ինստիտուտից զեկույցով հանդես եկավ Ջեննի Թամարյանը («Գեորգիևսկի պայմանագիրը վրաց ժամանակակից պատմագրությունում»)։

Հանրապետական գիտաժողով Արագածոտնում

Հունիսի 20-ին Վերին Սասնաշեն գյուղում տեղի ունեցավ «Արագածոտնի պատմամշակութային նկարագիրը» խորագրով հանրապետական գիտաժողով։ ԳԱԱ պատմության ինստիտուտից այնտեղ զեկուցումներով հանդես եկան պ․գ․թ․ Կարեն Թոխաթյանը, պ․գ․թ Շավարշ Ազատյանը, բ․գ․թ․ Մարիամ Հովսեփյանը, Արմեն Ասատրյանը, հայցորդ։

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների խորհուրդը 2023թ․ հուլիսի 14-16-ը կազմակերպում է հերթական՝ XLIII գիտական նստաշրջանը

Գիտաժողովը տեղի է ունենալու Ստեփանավան քաղաքում, Երևանից մեկնումը իրականացվելու է կազմակերպիչների կողմից հուլիսի 14-ին՝ ժամը 08:30-ին: Գիտաժողովին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան պատմաբանները: Մասնակցել ցանկացողները պետք է մինչև ս./թ. հուլիսի 5-ը զեկուցման հիմնադրույթն ուղարկեն Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. փոստին, կամ՝ ներկայացնեն Ինստիտուտի գիտքարտուղար Հակոբ Մուրադյանին կամ Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահ Վահե Սարգսյանին:

Հիմնադրույթը պետք է լինի 200-250 բառ: Տառատեսակը հայերենի դեպքում` Sylfaen, այլ լեզուների պարագայում` Times New Roman։ Զեկուցման համար տրամադրվելու է մինչև 15 րոպե ժամանակ։ Գիտական աստիճան չունեցողները պարտադիր պետք է ներկայացնեն երաշխավորական գրություն գիտական ղեկավարից կամ գիտական (գիտակրթական) հաստատության համապատասխան մասնագիտական ստորաբաժանման կողմից:

Տեխնիկական չափանիշներին չբավարարող աշխատանքները չեն ընդունվի։

Գիտաժողովի նյութերը տպագրվելու են առանձին ժողովածուով:

 

ՀՀ ԳԱԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Հունիսի 13-14-ին Երևանում անցկացված հայ-ռուսական գիտակրթական համաժողովի շրջանակներում ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության գիտակրթական հաստատությունների հետ։ Մասնավորապես կարևորվեց համատեղ աշխատանքը ՌԴ Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային պատմության ինստիտուտի և ՌԴ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի (ՀԿԴՀ) հետ։