Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՓՈԽՏՆՕՐԵՆ, Պ․Գ․Դ․, ՊՐՈՖ․ ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՎՈԼԳՈԳՐԱԴՈՒՄ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ 80-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ

«Ստալինգրադի ճակատամարտ» թանգարան-արգելոցի հրավերով  ինստիտուտի փոխտնօրեն, պ․գ․դ․, պրոֆ․ Կարեն Խաչատրյանը 2025 թ․ հոկտեմբերի 9-10-ին Վոլգոգրադում մասնակցել է Հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին:

ԲԱՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ-ՏԵՍԱԶԵԿՈՒՑՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԾԱԳՄԱՆ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2025 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հին դարերի բաժնի աշխատակից Հարություն Խուդանյանը Վրաստանի առաջատար մի շարք գիտակրթական հաստատությունների՝ Թբիլիսիի Կովկասի համալսարանի, Թբիլիսիի պետական համալսարանի հայագիտության ամբիոնի, Իվանե Ջավախիշվիլու անվան պատմության ինստիտուտի և Իլիայի պետական համալսարանի արևելագիտության ինստիտուտի հրավերով հանդես է եկել բաց դասախոսությամբ՝ նվիրված հայ ժողովրդի ծագման և ձևավորման հիմնահարցերին։

«Հայոց արևելից կողմաց նահանգների պատմության հիմնահարցեր» հանրապետական գիտաժողովի մասնակցության հրավեր

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաքական զագացումների գիտական խումբը և ՀԱԵ Արցախի թեմը 2025 թ. դեկտեմբերի 10-ին հրավիրում են «Հայոց արևելից կողմաց նահանգների պատմության հիմնահարցեր» խորագրով հանրապետական գիտաժողով` նվիրված անվանի պատմաբան, գրող և հասարակական, քաղաքական գործիչ Բագրատ Ուլուբաբյանի ծննդյան 100-ամյակին։

Հայտի ընդունման պայման

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել լրացված մասնակցության հայտը (հավելված 1) Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեին մինչև 2025 թ. հոկտեմբերի 31-ը։

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, անգլերենը և ռուսերենը:

Գիտաժողովի նյութերը տպագրվելու են առանձին ժողովածուով։

Խորհրդային Միության ժողովուրդները և Մեծ Հաղթանակը (1941–1945)

ՌԴ «Նաուկա» հրատարակչությունը լույս է ընծայել «Խորհրդային Միության ժողովուրդները և Մեծ Հաղթանակը (1941–1945)» վերնագրով ակադեմիական աշխատությունը, որտեղ համապարփակ կերպով ներկայացվում է Խորհրդային Միության կազմի մեջ մտնող հանրապետությունների և ժողովուրդների մասնակցությունը Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմներին։ Գիտական նյութը պատրաստվել է ԱՊՀ երկրների առաջատար պատմաբանների և մասնագետների կողմից՝ ԱՊՀ պատմության ինստիտուտների ընկերակցության նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանի գլխավորությամբ։

Ամառային դպրոց Մինսկում

2025թ. օգոստոսի 18-22-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվեց ԱՊՀ երիտասարդ գիտնականների թեմատիկ ամառային դպրոցը, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 80-ամյակին։ Միջոցառումը կազմակերպվել էր Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի և ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության միջպետական ֆոնդի նախաձեռնությամբ։