Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

Համագործակցության պայմանագիր ՌԴ Ուֆայի դաշնային հետազոտական կենտրոնի Ռ. Գ. Կուզեևի անվան էթնոլոգիական հետազոտությունների ինստիտուտի հետ

Հուլիսի 26-ին Բաշկորտոստանի մայրաքաղաք Ուֆայում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Ա. Մելքոնյանը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի անունից կնքեց համագործակցության եռակողմ համաձայնագիր ՌԴ Գիտությունների ակադեմիայի Ուֆայի դաշնային հետազոտական կենտրոնի Ռ. Գ. Կուզեևի անվան էթնոլոգիական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ս. Մ. Եմելինի և Բաշկորտոստանում ՌԳԱ ներկայացուցիչ Ռ. Ն. Զինուրովի հետ։

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՍԱՀԱԿՅԱՆ ՀՐԱՆՈՒՇ

2023 թ. սեպտեմբերի 26-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

ՍԱՀԱԿՅԱՆ ՀՐԱՆՈՒՇԻ «ԳԵՐՄԱՆԱ-ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 1914-2014 ԹԹ.» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ,ՍԻՄՈՆՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

2023 թ. սեպտեմբերի 8-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

ՍԻՄՈՆՅԱՆ ՎԱՐԴՈՒՀՈւ «ՀՀ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ 1991-2000 ԹԹ.» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, Տ. ԱՐԱՐԱՏ ՔԱՀԱՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ

2023 թ. սեպտեմբերի 8-ին, ժամը 1300-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

Տ. ԱՐԱՐԱՏ ՔԱՀԱՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ «ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ ԺԶ-ԺԷ ԴԱՐԵՐԻ ՀԱՅ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

ՀԱՄԱԺՈՂՈՎ

Հունիսի 29-ին ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում տեղի ունեցավ «Երկրորդ համաշխարհային պատերազմի հայազգի մոռացված հերոսները» թեմայով համաժողով։ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտից այնտեղ զեկուցումներով հանդես եկան գլխավոր գիտաշխատող, պ․գ․դ․ Կլիմենտ Հարությունյանը, պ․գ․թ դոցենտ Համո Սուքիասյանը, պ․գ․թ․ դոցենտ Հովհաննես Ալեքսանյանը:

«ՀԱՅՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԸ ԵՎ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ 20-ՐԴ ԴԱՐՈՒՄ ԵՎ 21-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

2023 թ. հունիսի 27-29-ը Բեյրութում (Լիբանան) տեղի ունեցավ «Հայության տեղաշարժերը և փոխակերպումները 20-րդ դարում և 21-րդ դարի սկզբին» խորագրով միջազգային երկրորդ գիտաժողովը (առաջինը կայացել էր 2022 թ. հունիսի 29-30-ին, Երևանում), որը նախաձեռնել էին Բեյրութի Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնը և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը։