Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայ գաղթօջախների և Սփյուռքի պատմության բաժինը 2024 թ. նոյեմբերի 22-ին կազմակերպում է «Պատմական սկզբնաղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» խորագրով միջազգային առկա և առցանց գիտաժողով՝ նվիրված աղբյուրագետ, պատմաբան, պ.գ.դ., պրոֆ. ակադեմիկոս Վարդգես Միքայելյանի 100-ամյակին:

 

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, Անդրանիկ Եսայան

2024 թ. հոկտեմբերի 11-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

ԵՍԱՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿԻ «ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՎՈՒՇ ԵՎ ԶԱԿԱՄ ԳԱՎԱՌՆԵՐԸ XVII Դ.–XVIII Դ. ԱՌԱՋԻՆ ՔԱՌՈՐԴԻՆ (պատմաժողովրդագրական ուսումնասիրություն)» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՈՍԿԱՆՅԱՆ ԱՆԻ

2024 թ. սեպտեմբերի 24-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

ՈՍԿԱՆՅԱՆ ԱՆԻԻ «ԱԴԱՆԱՅԻ ՆԱՀԱՆԳԻ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲՆԱՋՆՋՈՒՄԸ ԵՎ ՈՒՆԵԶՐԿՈՒՄԸ 1909-1918 ԹԹ.» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ այցելեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ս. Պ. Կոպիրկինը

Հուլիսի 2-ին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ս. Պ. Կոպիրկինը այցելեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ:

Երկօրյա գիտաժողով

Սույն թվականի հունիսի 18-19-ը Մոսկվայում կայացավ «ԱՊՀ անդամ երկրների համատեղ պատմության վիճելի հարցեր. ժամանակակից հայացքներ և մոտեցումներ» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը: Երկօրյա քննարկմանը մասնակցում էին գիտնականներ Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից,  Վրաստանից, Ադրբեջանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից:

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՀԱԽՈՅԱՆ ՎԱԶԳԵՆ

2024 թ. սեպտեմբերի 20-ին, ժամը 1300-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

ՀԱԽՈՅԱՆ ՎԱԶԳԵՆԻ «ՎԱՆԱՆԴԻ (ԿԱՐՍԻ) ԵՎ ՇԻՐԱԿԻ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԻՐԱԳՈՐԾԱԾ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (1920-1921 ԹԹ.)» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ: