Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՔԱՆԱՔԱՐԱ

2024 թ. հունվարի 30-ին, ժամը 1300-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՔԱՆԱՔԱՐԱՅԻ «ԽՈՐԵՆ ՄՈՒՐԱԴԲԵԿՅԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ (1901-1938 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ)» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ 80 ՏԱՐԵԿԱՆ Է

Սիրելի հայրենակիցներ, թանկագին գործընկերներ.

Ճիշտ 80 տարի առաջ հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցավ դարակազմիկ իրադարձություն. Երկրորդ աշխարհամարտի թեժ օրերին՝ 1943 թ. նոյեմբերի վերջին, ստեղծվեց հայկական գիտության մայր հաստատությունը՝ Հայաստանի գիտությունների ակադեմիան։ Դեռ միջնադարյան ժամանակներից բարձրագույն կրթության ու գիտության հզոր ավանդույթներ ունեցող հայությունն այդուհետ նոր թափով շարունակեց համաշխարհային գիտության վերելքին ծանրակշիռ նպաստ բերելու և քաղաքակրթական դաշտում իր նվաճումներով արժանի տեղ զբաղեցնելու առաքելությունը։