Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

Տարեկան հաշվետու ժողով

Դեկտեմբերի 5-ին կայացավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տարեկան հաշվետու ժողովը: Տնօրեն Ա. Մելքոնյանը ներկայացրեց ինստիտուտի 2022 թ. կատարած աշխատանքը: Նա նշեց, որ թեպետ տարեց-տարի նվազել է աշխատակիցների թիվը, սակայն աշխատանքի արդյունավետությունն աճել է: Տարեկան 220-ից ավելի հրապարակումներ ունենալու ավանդույթը պահպանվել է, ընդ որում մոտ 10 տարում օտար լեզուներով գիտական հրապարակումների թիվը 11 %-ից աճել է մինչև  32 %-ի: Կտրուկ աճել է նաև գիտական համագործակցությունը այլ երկրների ու հայաստանյան գիտաուսումնական հաստատությունների հետ: Ընթացիկ տարում տեղի ունեցած բազմաթիվ գիտաժողովների շարքում 3-ի կազմակերպիչներից է եղել ինստիտուտը, որոնք անցկացվել են ՌԴ տարբեր քաղաքներում: Ընթացիկ տարում համագործակցության պայմանագրեր են կնքվել Վրաստանի և ՌԴ 3 հաստատությունների հետ: 35 աշխատակիցներ համատեղությամբ աշխատում են հանրապետության 36 հաստատություններում: Ելույթ ունեցողները՝ փոխտնօրեն Կ. Խաչատրյանը, բաժնի վարիչներ Ա. Խառատյանը, Ռ. Սահակյանը, Գ. Վարդումյանը, Ա. Մարուքյանը, Գ. Ստեփանյանը, պ.գ.դ. Գ. Մախմուրյանը, Երիտասարդ պատմաբանների խորհրդի նախագահ Վ. Սարգսյանը և ՀՀ ԳԱԱ հայագիտության բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յու Սուվարյանը բարձր գնահատեցին ինստիտուտի կատարած աշխատանքը: Սուր քննադատություն հնչեց հաճախակի շրջանառվող՝ ՀՀ ԳԱԱ ինստիտուտները բուհերին միացնելու կառավարական նախագծի կապակցությամբ: 

Հուշ-ցերեկույթ՝ նվիրված պ.գ.թ. Գնել Ստեփանի Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին

Ս․ թ․ դեկտեմբերի 2-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում կազմակերպվել էր պ.գ.թ. Գնել Ստեփանի Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ:
 

ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ,ԴԱՆԻԵԼՅԱՆ ՄԿՐՏԻՉ

2022 թ. դեկտեմբերի 16-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՄԿՐՏԻՉԻ «1903 Թ. ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ՕՐԵՆՔԸ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱԿԱՑԱՐԱԿԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ 1903-1905 ԹԹ.» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

«ԽՍՀՄ կազմավորման հարյուրամյակ. նոր մեկնաբանություններ և մոտեցումներ» խորագրով միջազգային գիտաժողով

Նոյեմբերի 29-ին Մոսկվայում իր աշխատանքն սկսեց «ԽՍՀՄ կազմավորման հարյուրամյակ. նոր մեկնաբանություններ և մոտեցումներ» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էին ՌԴ ԳԱ համաշխարհային պատմության ինստիտուտը և Ռուսաստանի պատմագիտական ընկերությունը:

«Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» թեմայով գիտագործնական կոնֆերանս

Նոյեմբրի 26-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում կայացավ «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» գիտագործնական կոնֆերանսը, որը կազմակերպել էին Արցախի ԿԳՄՍ-ն և ՀՀ ԳԱԱ պամության ինստիտուտը: