Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

Համագործակցության հերթական պայմանագրի կնքում

Դեկտեմբերի 19-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը հյուրընկալել էր ՌԴ Հարավային դաշնային համալսարանի (ՀԴՀ) պատմության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Մարիա Պոնամարյովան և արտասահմանյան երկրների պատմության և միջազգային հարաբերությունների ամբիոնի դոցենտ Օկսանա Կարնաուխովային: Կնքվեց համագործակցության պայմանագիր ՀԴՀ-ի և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի միջև:

Միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու

Ժողովածուն ներառում է Արցախի Հանրապետության և Հայաստանի (երրորդ) Հանրապետության հռչակման 30–ամյակին նվիրված, 2021 թվականի սեպտեմբերին Ստեփանակերտում ու Երևանում կայացած միջազգային գիտաժողովի զեկուցումները և հաղորդումները (ծավալը՝ 391 էջ)։ Դրանք նվիրված են Արցախի պետականության պատմության հիմնահարցերին, Արցախի Հանրապետության վարչաքաղաքական դրությանը, պաշտպանական–անվտանգային հարցերին, Արցախյան հիմնախնդրի կարգավորման միջազգային–իրավական հնարավորություններին, Արցախի պատմության ադրբեջանական խեղաթյուրումների դեմ պայքարի հարցերին։

Ժողովածուն հրատարակության են երաշխավորել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և Արցախի պետական համալսարանի գիտական խորհուրդները։ Խմբագիրներն են՝ պ. գ. թ․, դոցենտ Մելանյա Բալայանը և պ. գ. թ., դոցենտ Լիլիթ Հովհաննիսյանը։ Աշխատության տպագրությունն իրականացրել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը։