Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ 80 ՏԱՐԵԿԱՆ Է

Սիրելի հայրենակիցներ, թանկագին գործընկերներ.

Ճիշտ 80 տարի առաջ հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցավ դարակազմիկ իրադարձություն. Երկրորդ աշխարհամարտի թեժ օրերին՝ 1943 թ. նոյեմբերի վերջին, ստեղծվեց հայկական գիտության մայր հաստատությունը՝ Հայաստանի գիտությունների ակադեմիան։ Դեռ միջնադարյան ժամանակներից բարձրագույն կրթության ու գիտության հզոր ավանդույթներ ունեցող հայությունն այդուհետ նոր թափով շարունակեց համաշխարհային գիտության վերելքին ծանրակշիռ նպաստ բերելու և քաղաքակրթական դաշտում իր նվաճումներով արժանի տեղ զբաղեցնելու առաքելությունը։

Հուշ-ցերեկույթ՝ նվիրված անվանի պատմաբան, աղբյուրագետ, ԳԱԱ թղթակից-անդամ Սիմոն Կրկյաշարյանի 100-ամյակին

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հին դարերի պատմության բաժնի նախաձեռնությամբ անցկացվեց հոբելյանական  հուշ-ցերեկույթ՝ նվիրված անվանի պատմաբան, աղբյուրագետ Սիմոն Կրկյաշարյանի 100-ամյակին: Հուշ-ցերեկույթի նպատակը  պատմաբանի գիտական ժառանգությունը ևս մեկ անգամ վերարժևորելն ու գիտնականի վառ հիշատակին հարգանքի տուրք մատուցելն էր։

Խորհրդաժողով

ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնախմբի, «Արմենիքա» պարբերականի, Պոնտական միության եւ Ասորիների համահելլենական միության համատեղ ջանքերով ս. թ. նոյեմբերի 19-ին Աթենքում Հունաստանի հին խորհրդարանի շենքի դահլիճում տեղի ունեցավ «Թուրքիայի հետևողական նվաճողական քաղաքականությունը Բալկանների, Միջին Արևելքի, Միջագետքի և Հայաստանի նկատմամբ» խորագիրը կրող խորհրդաժողովը: Խորհրդաժողովին մասնակցող երեք բանախոսները ներկայացրին Թուրքիայի քաղաքականությունը` սկսած 19-րդ դարից մինչև մեր օրերը, հանգամանորեն ներկայացնելով հարևան ժողովուրդների դեմ գործադրված ցեղասպանական քաղաքականությունը, ինչի վերջին դրսևորումներից էր Արցախի հայերի բռնագաղթեցումը:

Հուշ-ցերեկույթ

Դեկտեմբերի 8-ին` ժամը 13:00-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա հոբելյանական գիտագործնական հուշ-ցերեկույթ՝ նվիրված պատմաբան Սիմոն Կրկյաշարյանի  ծննդյան 100-ամյակին: Հուշ-ցերեկույթի նպատակը նրա գիտական ժառանգությունը ևս մեկ անգամ վերարժևորելն ու գիտնականի վառ հիշատակին հարգանքի տուրք մատուցելն է։