ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈւՆ, ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՀԵ

2026 թ. փետրվարի 24-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲԿԳԿ -ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ «ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈւԹՅԱՆ ՊԱՏՄՈւԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ ԿԱՌԼ ՖՐԻԴՐԻԽ ԼԵՄԱՆ-ՀԱՈւՊՏԻ ԱՇԽԱՏՈւԹՅՈւՆՆԵՐՈւՄ (Ք.Ա. XIII VI ԴԴ.)» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈւՆ,ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ

2026 թ. փետրվարի 20-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲԿԳԿ -ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

ԱՐՄԵՆ ԱՍԱՏՐՅԱՆԻ «ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ (1921-1991 ԹԹ.)» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈւՆ, ՔՈՍՅԱՆ ԼԻԼԻԹ

2026 թ. փետրվարի 20-ին, ժամը 1300-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲԿԳԿ -ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

ԼԻԼԻԹ ՔՈՍՅԱՆԻ «ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ԳԱՂԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ 19-ՐԴ ԴԱՐԻ 90-ԱԿԱՆ ԹԹ․» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

Հանրապետական գիտաժողով

Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի «Արցախի պատմամշակութային ժառանգության եւ արդի քաղաքական զարգացումների» գիտական խմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հայոց արևելից կողմաց նահանգների պատմության հիմնահարցեր» խորագրով հանրապետական գիտաժողովը, որը նվիրված էր պատմաբան, գրող և հասարակական-քաղաքական գործիչ Բագրատ Ուլուբաբյանի ծննդյան 100-ամյակին։

Միջազգային գիտաժողով Մոսկվայում

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ա. Մելքոնյանը և ավագ գիտաշխատող Ռ. Ազիզբեկյանը ս.թ. նոյեմբերի 5-6-ին Մոսկվայում մասնակցեցին ՌԴ ԳԱ ընդհանուր պատմության ինստիտուտի, Ռուսաստանյան պատմական ընկերության, Ռուսաստանյան խաղաղության հիմնադրամի, ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի, ԱՊՀ մասնակից պետությունների պատմաբանների և արխիվիստների միջազգային ասոցիացիայի (հանձնաժողովի) կողմից համատեղ կազմակերպված «Պատմական հիշողությունը ԱՊՀ տարածքում. ձևավորումն ու զարգացման միտումները» խորագրով միջազգային գիտաժողովին։

 

Մուղնու Մեսրոպ արքսպիսկոպոս Աշճյանի անվան դպրոցի աշակերտների այցելությունը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ

Նոյեմբերի 29-ին Մուղնու Մեսրոպ արքսպիսկոպոս Աշճյանի անվան դպրոցի մի խումբ աշակերտներ ու ուսուցիչներ՝ տնօրեն Անուշ Փարեմուզյանի գլխավորությամբ այցելեցին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ։ Ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը հյուրերին ներկայացրեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և լուսահոգի Մեսրոպ արք. Աշճյանի համատեղ գործունեության դրվագները՝ համատեղ գիտաժողովներ, գրքերի հրատարակություն, այցելություն Արևմտյան Հայաստան և այլն։

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի պատվիրակությունը մասնակցեց ՌԴ Ստավրոպոլ քաղաքում կայացած միջազգային գիտաժողովին և երիտասարդական դպրոցին

2025 թ. հոկտեմբերի 20-25-ը ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի պատվիրակությունը՝ ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի ղեկավարությամբ մասնակցեց Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքի Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի կազմակերպած «Ռուսաստանը և Անդրկովկասի ժողովուրդները XVIII–XX դարի սկզբի ռուս-թուրքական պատերազմների համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովին, որը նվիրված էր Սարիղամիշի ճակատամարտի 110-ամյակին։ Համաժողովին հրավիրված էին նաև գիտնականներ և ուսանողներ Վրաստանի Հանրապետությունից ու Ռուսաստանի Դաշնության տարբեր գիտակրթական հաստատություններից։