ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, Հովսեփյան Կարինե

2024 թ. նոյեմբերի 8-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

Հովսեփյան Կարինեի «ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ «ԴՐՕՇԱԿ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ԷՋԵՐՈՒՄ (1890-1908 ԹԹ.)» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

Միջազգային գիտաժողով Թբիլիսիի Ի․ Ջավախիշվիլու անվան պետական համալսարանում՝ նվիրված Վրաստանում 1924 թ․ հակախորհրդային ապստամբության 100-ամյակին

Թբիլիսիի Ի․ Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի պատմության և ազգաբանության ինստիտուտը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ու եվրոպական տարբեր գիտական հաստատությունների հետ համագործակցության պայմանագրերի շրջանակներում ս․թ․ հոկտեմբերի 3-5-ը Թբիլիսիում անցկացրեց «Ազգային ազատագրական և հակախորհրդային շարժումները Կովկասում և Արևելյան կենտրոնական Եվրոպայում հետվերսալյան ժամանակներից մինչև 1924 թ» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողով։

«Հայերի ցեղասպանությունը. անցյալի և ներկայի ներհայեցումներ» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողով

Սեպտեմբերի 19-21-ը ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Հայերի ցեղասպանությունը. անցյալի և ներկայի ներհայեցումներ» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողով՝ նվիրված ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի 90-ամյակին։

Միջազգային գիտաժողովի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին ԵՊՀ հիշատակի ծառուղում տեղակայված Ֆրանց Վերֆելի կիսանդրու մոտ՝ այդպիսով ազդարարելով միջոցառման մեկնարկը։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայ գաղթօջախների և Սփյուռքի պատմության բաժինը 2024 թ. նոյեմբերի 22-ին կազմակերպում է «Պատմական սկզբնաղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» խորագրով միջազգային առկա և առցանց գիտաժողով՝ նվիրված աղբյուրագետ, պատմաբան, պ.գ.դ., պրոֆ. ակադեմիկոս Վարդգես Միքայելյանի 100-ամյակին:

 

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, Անդրանիկ Եսայան

2024 թ. հոկտեմբերի 11-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

ԵՍԱՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿԻ «ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՎՈՒՇ ԵՎ ԶԱԿԱՄ ԳԱՎԱՌՆԵՐԸ XVII Դ.–XVIII Դ. ԱՌԱՋԻՆ ՔԱՌՈՐԴԻՆ (պատմաժողովրդագրական ուսումնասիրություն)» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՈՍԿԱՆՅԱՆ ԱՆԻ

2024 թ. սեպտեմբերի 24-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

ՈՍԿԱՆՅԱՆ ԱՆԻԻ «ԱԴԱՆԱՅԻ ՆԱՀԱՆԳԻ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲՆԱՋՆՋՈՒՄԸ ԵՎ ՈՒՆԵԶՐԿՈՒՄԸ 1909-1918 ԹԹ.» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ: