Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

Միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Ընդհանուր և Նորագույն պատմության բաժինները հրավիրում են մասնակցելու «Հայ ժողովուրդը Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմներում. չլուսաբանված հերոսական էջեր» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա 2025 թվականի մայիսի 6-ին:

Հայտի ընդունման պայմաններ

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել լրացված մասնակցության հայտը (հավելված 1) և զեկուցման համառոտ ամփոփագիրը (200-300 բառ) Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։/ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեներին մինչև 2025 թ. ապրիլի 28-ը։

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն:

Հայտաձևը՝ ստորև

https://docs.google.com/document/d/1u5jx3d5HUCJ9YI6H4SWzaRSmWgQDaOAL/edit

 

 

 

 

 

 

Համագործակցության համաձայնագիր

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Ա․ Մելքոնյանը  և ՌԴ ԳԱ «Կալմիկայի գիտական կենտրոնի» տնօրեն  Վ․Վ․ Կուկանովան ստորագրեցին երկու կառույցների միջև համագործակցության համաձայնագիր, որի նպատակը երկարաժամկետ գիտահետազոտական աշխատանքների իրականացումն է։

«Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակի առաջին հատորի երկրորդ գրքի շնորհանդեսը

Սույն թվականի մարտի 18-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ  «Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակի առաջին հատորի երկրորդ գրքի շնորհանդեսը: