Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

«Միջմշակութային երկխոսությունը որպես Կովկասում խաղաղության հիմնաքար» խորագրով միջազգային համաժողով

Նոյեմբերի 14-ին ՌԴ Ստավրոպոլ քաղաքում Հյուսիսկովյասյան դաշնային համալսարանի կազմակերպած համաժողովին մասնակցում էին բազմաթիվ ասպիրանտներ, մագիստրանտներ և ուսանողներ Ռուսաստանի  դաշնությունից, Հայաստանից և Վրաստանից: Հայաստանից ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը ներկայացնում էին տնօրեն Աշոտ Մելքոնյանը և գիտաշխտող, պ.գ.թ. Հենրիկ Խաչատրյանը, Խ. Աբովյանի անվան Հայկական մանկավարժական համալսարանը` պրոֆ. Խաչատուր Ստեփանյանը և պատմության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ, Հայաստանի ազգային արխիվը` պ.գ.թ. Վարդիթեր Գրիգորյանը: ԵՊՀ-ի պատվիրակության կազմում էին ուսանողներ պատմության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետներից:
 

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈւՆ, ՄԱՏԻՆՅԱՆ ՀԵՆՐԻ

2024 թ. դեկտեմբերի 20-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲԿԳԿ -ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

ՄԱՏԻՆՅԱՆ ՀԵՆՐԻԻ «ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ 1991-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՊԱՏՄՈւԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ

Նոյեմբերի 11-12-ին Մոսկվայում անցկացվեց միջազգային գիտաժողով «1944 թվականը Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության մեջ» խորոգրով, որը կազմակերպել էին ՌԴ ԳԱ Համաշխարհային պատմության ինստիտուտը և Ռուսաստանի պատմագիտական ընկերութունը: Գիտաժողովին մասնակցում էին ճանաչված գիտնականներ Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից, Եվրոպայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Հնդկաստանից, Բրազիլիայից: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը հանդես եկավ «Հայ ժողովրդի զավակները 1944 թ. Արևելյան Եվրոպայի ազատագրման համար մղված մարտերում» թեմայով: Անդրադառնալով տարբեր երկրներում խորհրդային զինվորականների հուշարձանների նկատմամբ նկատվող բարբարոսական վերաբերմունքի խնդրին` նա նշեց, որ վաղուց նման իրավիճակ գոյություն ունի Ադրբեջանի կողմից 2020-2023 թթ. բռնազավթված Արցախի տարածքում: Այնտեղ, ի թիվս հայկական պատմամշակութային բազմաթիվ կոթողների, ոչնչացվել են նաև Հայրենական մեծ պատերամին մասնակից հայորդիների, այդ թվում մարշալներ Հովհաննես Բաղրամյանի, Համազասպ Բաբաջանյանի, Սերգեյ Խանփերյանցի, շուշեցի, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի և այլոց հուշարձանները:

Ժողովածուի շնորհանդես

2024թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Լոռե բերդից մինչև Ստեփանավան. պատմամշակութային ժառանգության հետքերով» և «ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների խորհրդի XLIII գիտական նստաշրջան՝ նվիրված Սիմոն Կրկյաշարյանի ծննդյան 100-ամյակին» գիտաժողովների նյութերի ժողովածուի շնորհանդեսը: