2018 թ. մարտի 12-14-ը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Լիբանանի միջազգային համալսարանում տեղի ունեցավ ասորագիտական հերթական գիտաժողովը՝ նվիրված վաստակաշատ ասորագետ Ջեբրայիլ Ալ-Քուրդահիին:

Գիտաժողովը նվիրված էր ասորագիտական արդի կարևոր հիմնախնդիրներին ու հարցերին, որին մասնակցում էին շուրջ 50 գիտնականներ և մտավորականներ Ավստրալիայից, Գերմանիայից, Շվեդիայից, Եգիպտոսից, Թունիսից, Իրաքից, Սիրիայից, և Լիբանանից: 

Մեծ հետաքրքրություն կա հայկական պատմական աղբյուրների նկատմամբ. պատմաբան Ա. Մելքոնյան

Կարևորելով գիտության տեղն ու դերը երկրի զարգացման գործում՝ gmpress.am-ը շարունակում է ներկայացնել հայկական գիտական օջախների գործունեությունն՝ այս անգամ ևս հանգրվանելով հայապահպանության կարևորագույն օջախներից մեկում՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում:

Մինչ բուն թեմային անդրադառնալը փոքրիկ ակնարկ կատարենք ինստիտուտի գործունեությանը՝ սկզբնավորման օրվանից առ այսօր. ՀՀ ԳԱԱ-ի Պատմության ինստիտուտը ստեղծվել է Գիտությունների Ակադեմիայի հետ մեկտեղ 1943թ.-ին: ԳԱԱ—ի առաջին նախագահը, աշխարհահռչակ գիտնական Հովսեփ Օրբելին 1943 թ. միաժամանակ նաև եղել է Պատմության ինստիտուտի տնօրենը: Օրբելուց հետո այս հաստատությունը ղեկավարել են այնպիսի հռչակավոր գիտնականներ, ինչպիսիք են՝ Աբգար Հովհաննիսյանը, Սուրեն Երեմյանը, Գալուստ Գալոյանը, Հրանտ Ավետիսյանը և այլոք:

Պատմաբան, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը այս ինստիտուտի տնօրենն է 2003 թ.-ից սկսած՝ թվով յոթերորդը:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ ոլորտին վերաբերող կարևորագույն թեմաների շուրջ մեր բովանդակալից հարցազրույցն ամբողջությամբ: 

Հոդվածի շարունակությունը՝ այստեղ 

Գիտական համագործակցության հեռանկարով

Մարտի 7-ին ինստիտուտ այցելեց Չեչնիայի Հանրապետության ազգային քաղաքականության, արտաքին կապերի, մամուլի և լրատվության նախարար Ջամբուլաթ Ումարովը։ Տնօրեն Ա. Մելքոնյանի, Միջին դարերի պատմության բաժնի վարիչ Ա. Շահնազարյանի, Նոր պատմության բաժնի վարիչ Ռ. Սահակյանի հետ քննարկման արդյունքում որոշվեց առաջիկայում կնքել կողմերի միջև գիտական համագործակցության համաձայնագիր։

Տեղի ունեցավ «Արցախը հայոց պետականության համար պայքարի քառուղիներում» միջազգային գիտաժողովը

2018 թ․ փետրվարի 23-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Արցախը հայոց պետականության համար պայքարի քառուղիներում խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված արցախյան շարժման նոր շրջափուլի 30-ամյակին։ Գիտաժողովի  կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարական գիտությունների բաժանմունքը և Երևանի պետական համալսարանը:

Բակո Սահակյանը պարգևատրեց Արցախյան շարժման ակտիվիստներին

2018 թ. փետրվարի 19-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը Արցախյան շարժման 30-ամյակի կապակցությամբ և հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշաններով ու մեդալներով պարգևատրեց շարժման մի շարք ակտիվիստների։ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյաննը պարգևատրվեց Վաչագան Բարեպաշտ մեդալով։

Հիշատակի միջոցառում՝ նվիրված Հայ Կարօտելոց Խնամակալությանը

Հունվարի 13-ին Լոս-Անջելեսում Հայ-օգնության միավորության Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության հովանավորությամբ կազմակերպվել էր մշակութային միջոցառում նվիրված Իրաքի Հայ Կարօտելոց Խնամակալության հիշատակին։ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող Սեդա Օհանյանը ևս մասնակցեց միջոցառմանը՝ հանդես գալով «Իրաքահայ կանանց բարեսիրական գործունեությունը» թեմայով բանախոսությամբ։